Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Արման Կիրակոսյանը կհուղարկավորվի հուլիսի 13-ին Երևանի քաղաքային պանթեոնում

Արման Կիրակոսյանը կհուղարկավորվի հուլիսի 13-ին Երևանի քաղաքային պանթեոնում
11.07.2019 | 01:03

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանին Արման Կիրակոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 12-ին, ժամը 18:00 - 20:30-ը՝ Նոր Նորքի (5-րդ զանգված) Սուրբ Սարգիս եկեղեցում։ Վերջին հրաժեշտը տեղի կունենա հուլիսի 13-ին, ժամը 12:00-14:00-ը՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում։

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Խորը վշտով հայտնում ենք, որ հունիսի 6-ին, 63 տարեկան հասակում, կյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Ջոնի Կիրակոսյանը, ով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության և արտաքին քաղաքականության կայացման ակունքներում` իր անգնահատելի ներդրումն ունենալով այդ գործում։

Արման Կիրակոսյանը ծնվել է 1956թ․, Երևանում։ 1977թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության և աշխարհագրության ֆակուլտետը, իսկ 1980թ․՝ համանուն ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնի ասպիրանտուրան։

1991թ․-ից ներգրավվել է դիվանագիտական ծառայության մեջ․ 1991-1994թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, 1992-1993թթ.` ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար։ 1994-1999թթ. դիվանագիտական ծառայությունը շարունակել է Հունաստանում՝ որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 1995-1999թթ․ համատեղության կարգով նշանակվել է Կիպրոսում, Սլովենիայում, Խորվաթիայում, Ալբանիայում և Հարավսլավիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան, 1999-2005թթ.` ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Ամերիկյան պետությունների կազմակերպությունում ՀՀ մշտական դիտորդ, 2005-2011թթ․ զբաղեցրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։ 2011-2018թթ․ նշանակվել է Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, 2016-2019թթ.՝ համատեղության կարգով Խորվաթիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ 2018թ․ նոյեմբերին նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Արման Կիրակոսյանը մեծ հետք է թողել հայկական պատմագիտության մեջ։ Նա պատմական գիտությունների դոկտոր է, բազմաթիվ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ։ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության մասին Արման Կիրակոսյանի մեծարժեք աշխատությունները թարգմանվել են նաև օտար լեզուներով և կարևոր դեր ունեցել այս հարցերի հանրայնացման գործում։

Արման Կիրակոսյանն արժանացել է կառավարական և հասարակական բազմաթիվ պարգևների․ 2017թ․ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Անվանի պատմաբանի, փորձառու դիվանագետի, գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Արման Կիրակոսյանի հիշատակը վառ կմնա մեր հիշողություններում։

Խորին ցավակցություն ենք հայտնում Կիրակոսյանների ընտանիքին և հարազատներին, բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 2324

Մեկնաբանություններ